Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Ժուժան

Ժուժան
09.12.2023 | 08:50

Սպիտակի գերեզմանատանը, միևնույն մահվան թվով` «7-ը դեկտեմբերի, 1988 թ.», հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզման առանց խաչի և նկարի։ Հուշաքարի վրա միայն անուն է` «Ժուժա»։

25 000 մարդկային կյանք խլող երկրաշարժին, սովորական մի շուն՝ Ժուժա անունով, փրկեց 1 տարեկան աղջկան, որի հետ հայտնվել էր փլատակների տակ։ Չորս օր շարունակ շունն իր ջերմությամբ տաքացրել էր երեխային:

Երբ փրկարարները մարդկանց ձայները լսելու համար լռության րոպե հայտարարեցին, քարերի ու հողի տակից Ժուժան հաչեց։ Բայց կենդանիներին չէին կարևորում, կարևորը մարդկային կյանքերն էին։

Ժուժան արեց մի բան, որ չէր անի այլ պայմաններում. կծեց աղջկան։

Աղջիկը լաց եղավ, որի շնորհիվ փրկարարները գտան նրան` Ժուժայի ատամների թարմ բայց թեթև հետքը թևին, և փրկեցին երկուսին էլ։

Ժուժան ապրեց աղջկա՝ Լալա Սարյանի տանը 12 տարի։ Իսկ երբ մահացավ, Լալայի հարազատները շանը թաղեցին Սպիտակի գերեզմանատանը` մարդկային շիրիմների կողքին:

Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6243

Մեկնաբանություններ